Մեքսիկական Վերակրուս առողջարանային քաղաքում հունիսի 20-ին անհայտ անձինք սպանել են հայտնի լրագրող Լոպես Վելասկոյին եւ նրա կնոջն ու փոքրիկ որդուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Մեքսիկայի ներքին գործերի նախարարությանը:
Լոպես Վելասկոն աշխատել է տեղական խոշորագույն «Notiver» թերթում եւ զբաղվել է կազմակերպված խմբավորումների եւ թմրակարտելների գործունեության հետաքննությամբ:
Ինչպես նշել են մեքսիկական լրատվամիջոցները, լրագրողի սպանությունը, թմրամաֆիայի ձեռքի գործն է:
Վերակրուսի նահանգապետ Խավիեր Դուարտե դե Օչոան հայտարարել է, թե իրավապահ մարմինները ձեռնարկելու բոլոր միջոցները, որպեսզի բացահայտվի այդ հանցագործությունը:




























