Ադրբեջանի բնակիչը մեղադրվում է Բլագովեշենսկի հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա հարձակման, օպերատորին ծեծելու եւ նկարված նյութն ուժով խլելու մեջ:

Ինչպես հայտնում է AZE.az-ը, վկայակոչելով ռուսաստանյան քաղաքի իրավապահներին, քաղաքի բնակիչը մեղադրվում է լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, «Ալֆա-Կանալ» հեռուստաընկերության օպերատորին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ:

Եթե դատարանն Ադրբեջանի բնակչին մեղավոր ճանաչի, նա կարող դատապարտվել երկու տարվա ազատազրկման:

Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ի կեսօրին: Նա պահանջել էր հեռուստաընկերության աշխատակիցներից դադարեցնել նկարահանումներն իր տան մոտ, եւ մերժում ստանալով հարձակվել էր նրանց վրա: