Թուրքիայի ոստիկանությունը կրիպտոարժույթի առեւտրի համար հարթակի պրովայդերի մասին գործով 62 մարդու է ձերբակալել, հաղորդում է Anadolu-ն:
Ստամբուլի ոստիկանությունը հայտնել է, որ Thodex-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ֆարուք Ֆաթիհ Օզերը մեկնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա:
Ընկերությունում հայտնել են, որ ԶԼՄ-ներում բացասական հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը:
Coinmarketcap-ի տվյալներով` Thodex-ում 24-ժամյա առեւտրի ծավալը վերջին առեւտրային օրը կազմել է 538 մլն դոլար:





























