Հայաստանի Արվեստների ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի եւ բժշկական տարբեր հաստատությունների տնօրենների մասնակցությամբ այսօր`բուժաշխատողների միջազգային օրվա առթիվ տեղի է ունեցել մի խումբ բուժքույրերի պարգեւատրում: Վերջիններս պարգեւատրվել են դրամական միջոցներով ու պատվոգրերով:
Ներկաները խոսել են բժշկական գործի կարեւորության, քույրերի պատասխանատու եւ ծանր աշխատանքի մասին: Բուժքույրերից բացի պատվոգրերով են ստացել նաեւ բժշկական ոլորտում աշխատող այլ մարդիկ, իսկ «Սուրբ Տիրամայր» բժշկական կենտրոնը ստացել է հատուկ մրցանակ:




























