Աշխարհի ամենածեր կինը` Մարիա Գոմես Գոմես Վալենտինը մահացել է Բրազիլիայում 114 տարեկան հասակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Այս տարվա մայիսին Գինեսի ռեկորդների գիրքը Մինաս-Ժեյրաս նահանգի բնակչուհի Մարիա Գոմես Վալենտինին հռչակել էր որպես աշխարհի ամենածեր մարդ: Նա ծնվել էր 1896թ. հուլիսի 9-ին:
Հաղորդվում է, որ բրազիլուհին մահացել է թոքաբորբից, եւ ընդամենը մի քանի ամիս չի ապրել մինչեւ իր 115-ամյակը:



























