Սեւանի հիվանդանոցից այսօր` հունիսի 22-ին ժամը 04:50-ին ահազանգել են ոստիկանության Սեւանի բաժին եւ հայտնել, որ ավտովթարի հետեւանքով ստացված վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մեկ մարդ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Սեւանի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ տեղափոխվածը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Զաքարյանն է:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 04:15-ի սահմաններում Երեւան-Իջեւան ճանապարհի 57-րդ կմ-ում Կարեն Զաքարյանը վարելով ՎԱԶ-2107 մակնիշի 34 ՏՏ 125 համարանիշի ավտոմեքենան, Իջեւանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց` ավտոճանապարհի ուղեմասերը միմյանցից բաժանող կանաչապատ գոտի եւ հայտնվելով հանդիպակած ուղեմասում` շրջվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սեւանի քննչական բաժանմունքում քննիչ Արկադի Գաբրիելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























