Գեղարքունիքի մարզում հունիսի 21-ի ժամը 13:00-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարտունի քաղաքի Շահումյան-Մխիթար Հերացի փողոցների խաչմերուկում 43-ամյա Գեւորգ Այվազյանը վարելով ԳԱԶ-2411 մակնիշի 20 ՕՍ 215 համարանիշի ավտոմեքենան, բախվել է 33-ամյա Տարիել Հակոբյանի վարած Lexus-300 մակնիշի 77 ԼԼ 377 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետեւանքով ԳԱԶ-2411-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունիի հիվանդանոց:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: