Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլին ու մտահոգություն հայտնել, որ կազանում հայկական կողմը կարող է անընդունելի զիջումենրի գնալ:

«ՉԻ»-ն այս առթիվ գրում է. «Որեւէ մեկը հիշո՞ւմ է, որ Վարդան Օսկանյանը երբեւէ տեսախցիկների առջեւ ինքն իրեն մահակով ծեծի, քաշքաշի սեփական մազերը, ինքն իրեն ապտակի եւ այլն: Նման բան չենք հիշում: Մինչդեռ  Կազանում կարող են ընդունվել այն նույն «մադրիդյան սկբունքները», որոնք մշակվել եւ հրապարակվել են դեռեւս 2007 թվականին: Ի դեպ, չեք հիշում, թե ով էր այն ժամանակ ՀՀ արտգործնախարարը: Այսինքն` պարդը մասնակցում է բանակցությունների, փաստաթուղթ է մշակում, հետո էլ հայտարարում է, թե այդ փաստաթղթի ընդունումը Հայաստանի համար կործանարար կլինի: Այ տնաշեն, բա ինչո՞ւ այն ժամանակ չէիր ասում:

Ի դեպ` Վարդան Օսկանյանը ճիշտ է ասում. «մադրիդյան սկզբունքներն» իսկապես չափազանց վտանգավոր են հայկական կողմի համար: Պարզապես պրն Օսկանյան այն եզակի մարդկանցից է, ով ընդհանրապես իրավունք չունի ծպտուն հանել այդ թեմայով: Ավելին` ամեն անգամ «Ղարաբաղ» բառը լսելիս նա պիտի տան դուռը ներսից փակի, մտնի մահճակալի տակ ու աշխատի հնարավորինս անաղմուկ շնչել»: