Պետրոզավոդսկի մերձակայքում հունիսի 21-ի ավիավթարի արդյունքում մահացած Ուկրաինայի քաղաքացի, հայազգի Վահրամ Սիմովյանը խարկովյան «Գրանտ» բանկի փոխնախագահ է եղել։ Այս մասին հայտնում է «Գազետա պո-կիեւսկին»։
Վահրամը այդ չվերթով թռչում էր իր սիրեցյալի՝ 20-ամյա Քրիստինա Օնիշենկոյի հետ։
Նշենք, որ «ՌուսԷյր» ավիաընկերության ՏՈՒ-134 օդանավը, որը թռչում էր Մոսկվայից, հունիսի 21-ին Պետրոզավոդսկի օդանավակայանից մեկ կմ հեռավորության վրա կոշտ վայրէջք էր կատարել, զոհվել էր 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա, կենդանի էր մնացել 8 ուղեւոր։




























