Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին հունիսի 23-ին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը հրավիրում է ուխտագնացության: Առավոտյան ժամը 10:00-ին Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի եւ Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Անդաստանի կարգ եւ Սուրբ մասունքներով օրհնություն:
Սուրբ մասունքները վանքում կմնանան մինչեւ երեկոյան ժամերգության ավարտը` ժամը 18:00-ը:




























