2008 թվականի մարտյան իրադարձությունների հետաքննությունը չի ավարտվել, որովհետեւ բոլոր մեղավորները դեռ չեն հայտնաբերվել: Այս մասին ԵԽԽՎ-ում պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակների հարցերին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հավելելով, որ դա բավական մեծ եւ հիքմային պատճառներ ունի:
«Ինչ վերաբերվում է մեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը, ապա բոլոր երկրներում, Հայաստանում եւս կան եւ լավ, եւ միջակ ու վատ մասնագետներ, մենք ներգրավել ենք լավագույններին:
Հսկայական աշխատանք է կատարվել: Մենք դիմել ենք բոլոր երկրներին, կազմակերպություններին: Շնորհակալություն պարոն Համերբերգին, որ միակն էր, ով մեզ օգնեց փորձագետի հարցով:
Վեջերս ես հայտարարություն եմ արել, հանձնարարել եմ քննչական մարմիններին, ավելի մանրակրկիտ անդրադառնալ այս գործին, եւ հուսով եմ, որ քննչական խումբն, իր բոլոր հնարավորությունները կօգտագործի հանցագործությունները բացահայտելու համար: Կարծում եմ` քննչական խմբի գործունեությունը շատ թափանցիկ է:




























