Թուրքիայի կենտրոնական հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 5,4 բալ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ 5,4 բալ գրանցվել է Էլազըղում, իսկ ավելի թույլ զգացվել է Մալաթիայում եւ Թունջելիում(Դերսիմ):
Էլազըղի նահանգապետը նշել է, թե նախնական տեղեկություններով մարդկային կորուստներ չկան, միայն շինություններ են վնասվել եւ մի մզկիթի մինարեթ է փլվել։




























