Հայաստանը պաշտպանում է պաղեստինյան ժողովրդի` ազատության, անկախության եւ պետականության պահանջները: Այդ մասին հայտարարել է ՖԱԹՀ-ի կենտրոնական կոմիտեի անդամ Նաբիլ Շաասը, հաղորդում է Ma`an լրատվական գործակալությունը:
Հայաստան կատարած եռօրյա այցից հետո արված հայտարարությունում Շաասն ասել է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ բարձրաստիճան մյուս պաշտոնյաների հետ քննարկել է պետկանության համար ՄԱԿ-ի աջակցությունն ստանալու մասին պաղեստինյան ծրագիրը: Նա ասել է, որ զգացել է Երեւանի ակնհայտ աջակցությունը ինչպես պաշտոնական, այնպես էլ ժողովրդական մակարդակով:




























