Ռոդ Այլենդի նահանգապետ Լինքոլն Չաֆին հունիսի 22-ին օրենք է ստորագրել, որով նահանգի կրթության վարչությանը հրահանգել է օգնություն ցուցաբերել տեղական դպրոցներին՝ աշակերտներին ցեղասպանությունների մասին գիտելիք տրամադրելու հարցում:

Օրենքը հունիսի սկզբին ընդունել էր Ռոդ-Այլենդ նահանգի Գլխավոր Ասամբլեան, եւ դպրոցական նյութերը պետք է առնչություն ունենան Հոլոքոսթին եւ Հայաստանում, Քամբոջայում, Իրաքում, Ռուանդայում եւ Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանություններին: Օրինագիծը ներկայացրել էին  Անաստասիա Ուիլյամսը եւ Ջոշուա Միլերը: