Թուրքիայի Էդիռնե քաղաքում թափառական մի շուն գլուխը մտցրել է կայանված մեքենաների շարժիչի մեջ եւ չի կարողացել հանել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ երբ փողոցում կայանված մեքենան փորձել է տեղից շարժվել, մեքենայի տակից շան ձայն է լսվել։ Այնուհետ անցորդներն ու վարորդը փորձել են փրկել շանը։  Անմիջապես կանչել են անասնաբուժ, ով շանը թմրեցնող դեղամիջոց է ներարկել, որից հետո քաղաքացիները փորձել են ազատել շարժիչի արանքում խցանված շան գլուխը։

Շանը փրկելուց հետո էլ հավաքված մի շարք քաղաքացիներ չեն կարողացել զսպել իրենց արտասուքը։