Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում`  ծեծվել է Վարդան Սախկալյանը, ով ստացել է մարմնական վնասվածքներ, գրում է «Հրապարակ»-ը: Թերթի տեղեկություններով` 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ: Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը` գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել:

Ոստիկանությունում հաստատել են, որ նման դեպք կատարվել է ու սկսվել է նախաքննություն: Այլ տեղեկություններ չեն տրամադրել:

Թերթը հիշեցնում է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է եւ խոստանում դեպքի վերաբերյալ մանրամասներ հայտնել առաջիկայում: