«ՀԺ»-ի հարցին, թե որքանով են հիմնավոր կառավարության հրաժարականի մասին լուրերը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել է, թե կառավարությունները, որպես կանոն, հրաժարական են տալիս կամ վաղ գարնանը, կամ՝ ուշ աշնանը:
«Սրանք են համարվում հասարակական ղժգոհությունների կամ քաղաքական պայքարի կիզակետային ժամանակահատվածները: Ամառվա կեսին խոսել կառավարության հրաժարականի մասին՝ անհեթեթ է»,- ասել է Աշոտյանը:
«Ըստ նրա՝ այսօր կառավարությունը հրաժարական կարող էր տալ, եթե լիներ անհաղթահարելի մի խնդիր, բայց նման խնդիր չկա: Երբ սկսեցինք թվարկել՝ ահռելի արտագաղթ, գյուղի խայտառակ վիճակ, տնտեսական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ..., Աշոտյանն ասաց. «Առկա խնդիրները կրիտիկական ծավալի եւ մակարդակի չեն, որպեսզի խոսենք ճգնաժամի մասին»: Կրիտիկական մակարդակը, նախարարի պատկերացմամբ, թերեւս վերջնականապես հայաթափված Հայաստանն է»,- գրում է թերթը:




























