Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հինգշաբթի կկանգնի դատարանի առջեւ 2012թ. վերընտրվելու անհաջող փորձի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով։

Ինչպես տեղեկացնում է AP-ը, 66-ամյա Սարկոզիին մեղադրում են այն բանում, որ օրենքով սահմանված 22,5 մլն եվրո գումարից կրկնակի ավելի է ծախսել նախագահական ընտրարշավում, որը տանուլ տվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին։

Եթե Սարկոզին, որը նախագահ է եղել 2007-2012թթ., մեղավոր ճանաչվի, նրան սպասվում են մեկ տարվա ազատազրկում եւ տուգանք 3750 եվրոյի չափով։

Դատավարությունը կտեւի մինչեւ հունիսի 22-ը։

Դատաքննությունը սկսվում է այն բանից երեք ամիս հետո, երբ Սարկոզին մեղավոր  է ճանաչվել կոռուպցիայի եւ մեկ այլ գործում ազդեցության չարաշահման մեջ։ Նա բողոքարկել է դատավճիռը։

Մի քանի սկանդալներից հետո ֆրանսիական օրենքը խստորեն սահմանափակել է քաղաքական քարոզչությունը 1990 թվականից։