ԱՄՆ-ը մտադիր չէ գնել Գրենլանդիան, ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Ես կարող եմ հավաստիացնել, որ դա ճիշտ է»,- լրագրողներին ասել է պետքարտուղարը։ «Ես Գրենլանդիայում եմ, որովհետեւ Միացյալ Նահանգները խորապես գնահատում է մեր գործընկերությունը եւ ցանկանում այն ավելի ուժեղ դարձնել»,- ասել է Բլինքենը։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտածում էր Գրենլանդիան՝ Դանիայի մի մասը գնելու մասին, անգամ չնայած այն բանին, որ նրա ղեկավարները հայտարարել էին, որ այն չի վաճառվում։ «Սա պետք է որ ապրիլմեկյան կատակ լիներ... բայց բնավ ոչ տեղին»,- այն ժամանակ ասել էր Դանիայի վարչապետ Լարս Լոկե Ռասմուսենը։



























