Երեւանի ավագանու հունիսի 24–ին տեղի ունեցած 5–րդ նստաշրջանի 5–րդ նիստում քննարկվել է Երեւանի մետրոպոլիտենում տեսախցիկներ տեղադրելու նպատակով գումար հատկացնելու հարցը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետը նշել է , որ այս ծրագիրն, ըստ էության, քաղաքապետարանի կողմց մշակվող «Անվտանգ քաղաք» հայեցակարգի մաս է կազմում եւ  իրականացվում է բացառապես բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով`  առաջարկել է կողմ քվեարկել առաջարկությանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը ավագանու հաստատմանն է ներկայացրել բնակարաների օտարման եւ Երեւան համայնքի միջոցներով կառուցվող բազմաբնակարան շենքերից քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին բնակարաններ հատկացնելու մասին որոշման նախագծերը, որոնք, միաձայն կողմ քվեարկությամբ, արժանացել են  ավագանու հավանությանը:

Գույքահարկի արտոնություններ սահմանելու մասին ավագանու որոշման նախագծի վերաբերյալ ավագանու անդամներից մի քանիսը ձեռնպահ են քվեարկել: Որոշումը, սակայն, ձայների մեծամասնությամբ ընդունվել է: