Ուկրաինան քննարկում է Բելավիայի թռիչքներն Ուկրաինա արգելելու հնարավորությունը, եթե ԵՄ երկրները նույն որոշումը կայացնեն Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչի ձերբակալությունից հետո: Այս մասին Strana.ua պորտալին հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:

«Այս հարցն այժմ քննարկման փուլում է եւ անկասկած կհամակարգվի եվրոպական երկրների որոշումների հետ»,- ասել է Պոդոլյակը: Նաեւ, ըստ նրա, ուկրաինական ավիաընկերությունները կարող են դադարեցնել թռիչքները Բելառուսի վրայով: «Անկասկած, Բելառուսի երկնքում տեղի ունեցած միջադեպն արտակարգ իրավական եւ քաղաքական հետեւանքներ կունենա իր երկրի համար: Լուծումը կլինի այն, որ քաղաքակիրթ երկրներից, այդ թվում՝ Ուկրաինայից, ոչ մի ավիաընկերություն չի մտնի Բելառուսի երկինք»,- ասել է նա: Նրա կարծիքով` Պրոտասեւիչի ձերբակալման հետ կապված իրավիճակը վնաս է հասցրել Բելառուսի եւ անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հեղինակությանը: