Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսիի աշխատանքը, որում Վլադիմիր Իլյիչ Լենինը պանկի կերպարով է պատկերված, Հոնկոնգում աճուրդի է հանվել եւ վաճառվել է 7,45 միլիոն հոնկոնգյան դոլարով (մոտ 960 000 ԱՄՆ դոլար): Այս մասին տեղեկացնում է Christie's աճուրդի տան կայքը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Արվեստը պետք է հանգստացնի անհանգստացողներին եւ անհանգստացնի հարմարավետության մեջ գտնվողներին»,- այդսպիսի գրառմամբ է Բենքսին ուղեկցել վաճառվող լոտը:

«Լենինը տեսանելի» (2004) գործն իրենից ներկայացնում է հեղափոխականի սեւ ու սպիտակ դիմանկար: Ընդ որում՝ նկարիչը նրան «իրոկեզ» սանրվածքով է պատկերել, եւ Լենինի ծակած ձախ ականջի մեջ մի քանի օղ կա: Վերին ձախ անկյունում կարմիր թիրախ է նկարված:

Աշխատանքն արվել է աերոզոլային ներկով՝ 59x60 սմ տախտակի վրա: