Եգիպտական մամուլը հետաքրքրված է «վարդերի հեղափոխության» «օրրան» Վրաստանում տեղի ունեցող փոփոխություններով:
Երկրում առաջատար «Եգիպտոսն այսօր» պարբերականը մեծ հոդված է նվիրել Վրաստանի իրավապահ համակարգում իրականացվող բարեփոխումներին, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
Եգիպտական հայտնի պարբերականի հոդվածում նշված է, որ Եգիպտոսում ուշադիր հետեւում են թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանական համակարգում իրականացրած բարեփոխումների Վրաստանի փորձառությանը:
Այս թեմային անդրադարձել է նաեւ եգիպտական ինտերնետ-հեռուստաընկերություններից մեկը: Թեմային նվիրված ռեպորտաժում ներկայացվել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Էկա Զղուլաձեի հետ ամբողջական հարցազրույցը: Վրացի փոխնախարարի խոսքով, փոփոխությունների իրականացման ժամանակ կարեւոր խնդիրը կոռուպցիան էր, որը Վրաստանում գրեթե լուծվել է:




























