Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Կազանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Իգոր Պոպովի (Ռուսաստան), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Նշենք, որ հունիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Կողմերը հերթական բանակցություններն անցկացրեցին ղարաբաղյան կարգավորման հարցով: Հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն:
Սպասվում է, որ միջնորդները կհանդպեն նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:




























