Աբխազիայում հունիսի 27-ից սկսվում է հանրապետության ղեկավարի պաշտոնի համար թեկնածուների առաջադրման գործընթացը։
Հանրապետության ԿԸՀ-ում հայտնել են, որ առաջադրման գործընթացը կավարտվի հուլիսի 17-ին։ Ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն պարտավոր է հրապարակել երեք օրվա ընթացքում՝ օգոստոսի 29-ին։
Աբխազիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն օգոստոսի 26-ին։ Ներկայումս երկրի ղեկավարի պաշտոնը կատարում է Աբխազիայի փոխնախագահ Ալեքսանդր Անկվաբը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աբխազիայի վարչապետ Սերգեյ Շամբան հայտարարել էր, որ նախագահական աթոռին հավակնում են ե՛ւ ինքը, ե՛ւ նախագահի պարտականությունները կատարող Ալեքսանդր Անկվաբը։




























