Կազանյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանում ռազմական շքերթ կազմակերպելն ամենեւին էլ պատահականություն չէր. Ալիեւն իր երկրի զինուժն աշխարհին ի ցույց դրեց մտածված կերպով։ Հունիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ռեկտոր, փորձագետ Սուրեն Զոլյանը։

«Զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրեց իր երկրի ռազմական բյուջեն, բացահայտ տեքստով խոսեց ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորության  մասին՝ շանտաժ անելով Հայաստանին»,- նկատեց նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին՝ Զոլյանը նկատեց, որ այն շատ վատն է, բայց դրանից լավն առայժմ գոյություն չունի։ «Ամեն դեպքում, Մինսկի խումբը շարունակում է մնալ ամենաբարենպաստ ձեւաչափը։ Գուցե միջնորդներ ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ընդհանրապես անհրաժեշտ չեն, սակայն նման ձեւաչափի հասնելու համար փոփոխություններ կատարվեն թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանում»,- ամփոփեց Սուրեն Զոլյանը։

Նշենք, որ հունիսի 26-ին Ադրբեջանում զորահանդես էր անցկացվել, որի ժամանակ ներկայացվել էին ադրբեջանական բանակի զինուժն ու զինտեխնիկան։ Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը անդրադարձել էր Ադրբեջանի ռազմական բյուջեի, ինչպես նաեւ ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման թեմային։