2020 թվականին ռազմական իրավիճակի պատճառով Հայաստանում անասունների համարակալման եւ հաշվառման ծրագրի համար նախատեսված գումարները վերադարձվել են պետական բյուջե: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում պետաիրավական, ինչպես նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2020 թվականի պետբյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:
Գյուղատնտեսության ոլորտի ճշգրտված բյուջեն, նրա խոսքով, 15.9 մլրդ դրամ է կազմել, որից 4.5 մլրդ դրամը հատկացվել է արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող գործունեության համար:
«Փաստացի ծախսվել է 12.1 մլրդ դրամ կամ վերանայված բյուջեի 76 տոկոսը»,- ասաց Գաբրիելյանը:





























