Արմավիրի մարզի Գայ գյուղում Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի քարոզարշավին քիչ մարդ է մասնակցել, թեեւ դա բավական մեծ գյուղ է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ներկաները հիմնականում տղամարդիկ են, որոնցից մի խումբը այլ գյուղերից են եկել: Ներկա են մեծ թվով Կարմիր բերետավորներ, անվտանգության մեծ թվով աշխատակիցներ կան”
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի կանայք ներկայացան որպես Էջմիածին քաղաքի, նաեւ Հովտաշատի դպրոցների աշխատակիցներ: Նրանց հետ կային նաեւ աշակերտներ:



























