Այլ բաների շուրջ բանակցություններ վարելն անընդունելի է, քանի դեռ գերիներն ազատված չեն: Այս մասին Մեղրիում կայացած հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Այն, որ դեռ գերիներ կան, եւ մենք այլ հարցերի շուրջ բանակցություններ ենք վարում, անընդունելի է: Առանց այս հարցը կարգավորելու, իշխանությունները ինչ-որ բանակցություններ են վարում «միջանցքի» շուրջ: Համոզված եղեք, որ հաղորդակցություններն այդքան արագ չեն բացվի: Ադրբեջանը որոշակի սպասելիքներ ունի: Բայց պետք է իմանաք, որ մինչ 20-ը շատ ժամանակ չի մնացել, նրանք չեն ստանա իրենց ուզածը, իսկ 20-ից հետո ՝ առավել եւս », - ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

Համոզված եղեք, որ հաղորդակցություններն այդքան արագ չեն բացվի: Ադրբեջանը որոշակի սպասելիքներ ունի: Բայց պետք է իմանաք, որ մինչեւ 20-ը շատ ժամանակ չի մնացել, նրանք չեն ստանա իրենց ուզածը, իսկ 20-ից հետո` առավել եւս»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը: