«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավը սկսել է Արմավիրի մարզից։

Առաջին կանգառը Փարաքար համայնքն էր։ Փաշինյանը համայնքի մշակույթի տան դիմաց ելույթ ունեցավ, ներկայացրեց կուսակցության ծրագիրը։ Փարաքարում քաղաքացիներից մեկին՝ «Նիկոլ, դավաճա՛ն» բացականչելու համար Փաշինյանին ուղեկցողները հետապնդել և ծեծի են ենթարկել։

Փաշինյանն այնուհետև շարժվեց Էջմիածին քաղաք։ Նա իր ելույթում կրկին անդրադարձել է կատարել բանակի, Արցախի հարցի և նախկինների վերաբերյալ թեմաներին։

Նա քարոզարշավ է իրականացրել նաեւ Գայ, Գեղակերտ, Ակնալիճ, Մեծամոր քաղաքում:

Նախատեսվում է, որ նա կայցելի նաեւ Մրգաշատում, Փշատավանում, Արմավիրում եւ  Քարակերտում: Վերջին կանգառը լինելու է քաղաք Արմավիրը՝ Հրապարակում: