Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, ավտոթվար է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում Երևաւն-Աբովյան ավտոճանապարհի՝ Տիեզերագնացների խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վալերի Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Գոռ Մարդանյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրոմ՝ բախվելով կամրջի ճաղավանդակին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։