Կենտրոնական ընտրական հանձնաժողովn այսօր՝ հունիսի 8-ի իր նիստում քննարկելի է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող թեկնածուների ինքնաբացարկի դիմումները:
Տարբեր ուժերից 6 պատգամավորի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած է ճանաչվել, մեկի դեպքում՝ ինքնաբացարկի դիմումը մերժվել է:
Մասնավորախպես, բավարարվել են հետեւյալ անձանց ինքնաբացարկի դիմումները.
Աղունիկ Հակոբյան - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
Արտյոմ Պողոսյան - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
Գագիկ Տոնականյան - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
Միքայել Միքայելյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Շուշան Ավետիսյան - «Միասնական Հայրենիք» կուսակցություն
Արմինե Օհանյան - «Միասնական Հայրենիք» կուսակցություն
Իսկ ագա «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գոհար Ազատյանի ինքնաբացարկի դիմումը նոտարական վավերացում չուներ, հետեւաբար մերժվեց:





























