Հունիսի 7-8-ը գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօրվա դրությամբ Սեւանի մակարդակը կազմել է 1900.91 մետր: նախորդ տարվա հունիսի 8-ին այն կազմել է 1900.80 մետր, այսինքն 11 սմ-ով պակաս:            

Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում: