Իրանի դեմ ԱՄՆ «հարյուրավոր» պատժամիջոցները կմնան ուժի մեջ, նույնիսկ եթե Վաշինգտոնը վերադառնա Իրանի միջուկային գործարքին: Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:  

Նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքին հնարավոր վերադարձի շուրջ, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), հայտնել է AFP-ն: 

«Կարծում եմ, որ նույնիսկ ԳՀՀԾ-ին վերադառնալու դեպքում, «հարյուրավոր» պատժամիջոցներ կմնան ուժի մեջ՝ ներառյալ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված պատժամիջոցները», - ասել է Բլինքենը Սենատի լսումների ժամանակ:  

«Եթե դրանք չհակասեն ԳՀՀԾ-ին, ապա ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի վարքագիծը չի փոխվել»:

Համաձայնագրին վերադարձի դեպքում Բայդենի վարչակազմը պատրաստ է վերջ դնել Թրամփի կողմից սահմանված ծայրահեղ ​​միջոցառումներին՝ ներառյալ իրանական նավթի ողջ արտահանումը կասեցնելու փորձերին:

Իրանը պնդում է չեղյալ հայտարարել բոլոր պատժամիջոցները, մինչդեռ ըստ Բայդենի վարչակազմի՝ դրանց մի մասը մնալու է: