Բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստանում այն մասին, որ իշխանությունը կրթական հաստատությունների եւ ԱԷԿ-ի աշխատակիցներին ստիպում է մասնակցել իր քարոզարշավին:Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընտրությունների հսկողության կոմիտե ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը:

Նա հավելեց, որ մի քանի օր առաջ Մեծամորի ԱԷԿ-ի  աշխատակիցներին նստեցրել են ավտոբուսներ եւ ստիպել մասնակցել քարոզարշավին: 

Փաստաբանը հայտնեց, որ հանձնաժողովը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված :