«Ստամբուլ» ջրանցքի շինարարությունը կսկսվի հունիսի 26-ին, հաղորդում է Haberturk-ը:
Բացման արարողությանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Ջրանցքի շինարարության նախագծի մասին հայտարարվել էր 2011 թվականին: 2019 թվականի դեկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ ծովային հաղորդակցությունը ջրանցքի միջով չի հայտնվի Մոնտրյոյի կոնվենցիայի ազդեցության տակ:





























