60-ամյա Վարդան Կ.-ն, ով Ադլերում սպանել է երկու դատական կարգադրիչների, պատմել է, որ իր զղջում իր արածի համար, հաղորդում է Life.ru-ն:

Վարդանի խոսքով՝ այնտեղ, որտեղ իր խանութն է այժմ գտնվում, երկար տարիներ ապրել է իր ընտանիքը, ինքն ապրել է այդ տանը 4 տարեկանից: Տղամարդը պնդում է, որ իբր իշխանափոխության պատճառով չի կարողացել ձեւակերպել սեփականությունը, եւ կարգադիչները վռնդել են իրեն:

«Ես ոչինչ չեմ վաճառում, դա իմն է, իմ ծնողների եւ իմ երեխաների հողն է»,-ասել է նա:

Վկաների խոսքով՝ տղամարդն ասում էր , որ բոլորին պետք է սպանել:

Դրանցի հետո նա ոչ մի կերպ չի կարողացել հանգստանալ եւ երեք անգամ կրակել է:

Հիշեցնենք, որ երկու սպանվածները դատական կարգադիչներ Ալբեր Ագոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն էին, նրանք 35 եւ 36 տարեկան էին: