Թուրք նախկին առողջապահության նախարար Ռիֆաթ Սերդարօղլուն ազատազրկման է դատապարտվել երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար, հաղորդում է Diken կայքը:

Իզմիրի դատարանը նրան 23 ամսվա եւ 10 օրվա ազատազրկման է դատապարտել:

Սերդարօղլուի «Հայր, որդի եւ սուրբ փեսա» հոդվածը քննադատում էր Էրդողանին:

Նրա փաստաբանի խոսքով՝ Սերդարօղլուն կբողոքարկի վճիռը: