Թավրիզ-Նախիջեւան երկաթուղու ակտիվացումն Իրանի տրանսպորտի նախարարության օրակարգում է: Այս մասին հայտարարել է Իրանի տրանսպորտի եւ քաղաքային զարգացման նախարար Մոհամադ Էսլամին:

Tehran Times-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսաֆաեւը, մասնակիցները գոհունակություն են հայտնել հարեւան երկրների միջեւ համագործակցությունից:

Կողմերը քննարկել են էներգետիկ, երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցությունը:

Որոշում է կայացվել մասնագիտացված աշխատանքային խումբ ստեղծել: