Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 10-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օդերեւութաբանները կանխատեսում են նաեւ հարավ-արեւմտյան քամու ուժգնացում, ամպրոպի ժամանակ` տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վրկ: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում երեկոյան ժամերին տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, քամու ուժգնացում` մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16 +18, վաղը ցերեկը՝ +29 +31:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը` +7 +12, ցերեկը՝ +17 +22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը` +17 +22,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +13 +15, ցերեկը` +26 +28,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +17 +22,

Լոռիում գիշերը` +8 +13, ցերեկը՝ +18 +22,

Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +20 +25,

Արագածոտնի լեռներում գիշերը` +7 +12, ցերեկը` +17 +22,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +14 +16, ցերեկը` +28 +30,

Արարատում գիշերը` +13 +18, ցերեկը` +30 +32,

Արմավիրում գիշերը` +13 +18, ցերեկը` +30 +32,

Վայոց Ձորի կեռներում գիշերը` +7 +12, ցերեկը՝ +17 +22,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը` +13 +18, ցերեկը` +30 +32,

Սյունիքի հովիտներում գիշերը` +17 +22, ցերեկը` +28 +32,

Սյունիքի նախալեռներում գիշերը` +12 +16, ցերեկը` +20 +23,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +15 +20, ցերեկը` +25 +30: