Արարատի մարզում այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11-00-ի սահմաններում Արտաշատ-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին՝ ժողովրդին հայտնի Դալարի խաչմերուկում, բախվել են Toyota Rav-4 և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի «միջին ծանրություն» ախտանիշներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։





























