ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ակցիա իրականացնող Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի անդամներից 16-ը բերվել են ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Նշենք, որ ՀՅԴ ՀԵՄ անդամները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ: Նրանք ներկայացնում էին իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի  կողմից արված քայլերն ու գործողությունները, որոնք ըստ նրանց դավաճանական են եղել: Ակցիայի ժամանակ ոստիկանները սկսեցին բերման ենթարկել երիտասարդներին: