Սոչիի Ադլերի շրջանում, հայ կարգադրիչների սպանության վայրում, ինքնաբուխ ծաղկաթումբ է գոյացել, տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Այսօր վաղ առավոտվանից Սոչիի բնակիչները ծաղիկներ են տանում Ադլերի շրջանում հունիսի 9-ին զոհված դատական կարգադրիչներ Ալբերտ Ագոզյանի եւ Անդրոնիկ Մաթեւոսյանի ողբերգական մահվան վայր, Լուսավորության փողոց։ Առաջիններից մեկն այդ հուշավայրում եղել են ադլերցիները՝ հարեւան փողոցների բնակիչները, Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչները»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունում նաեւ տեղեկացրել են, որ զոհվածների հիշատակը հարգել են մեկ րոպե լռությամբ։ Հայ Առաքելական եկեղեցու քահանան հոգեհանգստի կարգ է մատուցել։