Պանդեմիայի շրջանում ես առաջին հերթին գնահատեցի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ պարետ Տիգրան Ավինյանի աշխատանքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր նա պաշտպանում իշխանությանն ու քննադատում ընդդիմությանը:
Նրա խոսքով՝ այդ մարդկանց պետք էր ոգեշնչել: «Քննադատեք՝ որքան ուզում եք: Ամեն դեպքում նրանք աշխատում են»,-հավելեց Տեր-Պետրոսյանը:
Նա նկատեց, որ շատ պետությունների համար պանդեմիան բարդ փորձություն էր, եւ շատ զարգացած երկրների վիճակն ավելի վատ է, քան Հայաստանի վիճակը:





























