Մահացել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից պատգամավոր Լարիսա Շոյգուն: Այս մասին հայտնել է խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը ֆեյսբուքի իր էջում:

Նա ցավակցություն է հայտնել նրա մտերիմներին:

Նեվերովը նշել է, որ Լարիսա Շոյգուն հիանալի մարդ էր, նվիրված իր հարազատ Տիվայի Հանրապետությանը, երկար տարիներ պաշտպանել է Հանրապետության շահերը Պետդումայում:

Լարիսա Շոյգուն ծնվել է 1953 թվականին Չադան քաղաքում: Պետդումայի պատգամավոր էր 2007 թվականից: