Ես միլիոն անգամ քննարկել եմ Ղարաբաղն առանց Ղարաբաղի մասնակցության: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա պարզաբանեց, որ երբ հանդիպում էր ՌԴ նախագահ Ելցինի հետ, հիմնական թեմաներից մեկը Ղարաբաղն էր:

«Իմ գործընկերը Ելցինն էր, որքան էլ այնտեղ միջնորդներ լինեին: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի, ԱՄՆ ղեկավարության հետ եւ քննարկել ենք: Իսկ ի՞նչ անեի»,-հարց ուղղեց Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը եւ 10 անգամ առանց Ղարաբաղի հանդիպել է Ելցինի, Շիրակի եւ այլ նախագահների հետ:

Առաջին նախագահը նկատեց, որ միակ ատյանը ԼՂ կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ-ն է եղել, որտեղ Ղարաբաղը ճանաչվել է լիիրավ կոնֆլիկտի կողմ:

«Կողքից քննարկումներ միշտ եղել են: Առանց դրա ոչինչ չէր լինի: Այո, Ժիրայր Լիպարիտյանը (ՀՀ առաջին նախագահի խորհրդականը,-խմբ.) հանդիպումներ էր անցկանցում Վաֆա Գուլուզադեի  (արտաքին քաղաքականության հարցերով Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական,-խմբ.): Սակայն դրանք բանակցություններ չէին: Բանակցություններ էին ընթանում միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Սակայն բացի դրանից կարող են խորհրդակցություններ լինել: Ինչո՞ւ են հիմա ասում, թե, իբր, Տեր-Պետրոսյանն ու Լիպարիտյանը Ղարաբաղը որպես կոնֆլիկտի կողմ հեռացրել: Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ-ում հավասար դրություն ունեին: Բոլորը վետոյի իրավունք ունեին, եւ Ղարաբաղի մի քանի անգամ վետո է կիրառել»,-եզրափակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: