Հայ քաղաքագետները գնալով ավելի ու ավելի հաճախ են խոսում Փաշինյանի՝ որպես «կաղ բադի» մասին: Նույն բնութագիրը օգտագործում են մրցակիցները՝ նախընտրական արշավում: Շատ առումներով սրա հետ է կապված է Փաշինյանի հետ ուղիղ բանավեճերից Ռոբերտ Քոչարյանի՝ գործող իշխանամետ ուժերի հիմնական մրցակցի հրաժարվելը, գրում է Gazeta.ru-ն:

«Նույնիսկ այս տեսակի հետ նույն սենյակում լինելը պարզապես տհաճ է: Սա անհաջողակ է: Նա քաղաքականապես սնանկ է, եւ ես անհրաժեշտություն չեմ տեսնում սերտ այս անհաջողակի հետ մենամարտել ու դրանով ինչ-որ կշիռ տալ նրան»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդը:

Ռուսաստանի հետ Երեւանիի նախաձեռնությամբ փչացած հարաբերությունները Փաշինյանի հիմնական վրիպումներից է, որը նրան չեն կարողանում ներել հանրապետության շատ բնակիչներ:

Ամեն ինչ սկսվեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին նորընտիր վարչապետի հայտարարություններից (մեջբերումն ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի):

Շատերի համար նման բառերը տագնապալի ահազանգ դարձան ցեղասպանության զոհերի արյունով ներծծված հայկական ինքնության համար, ինչն, իհարկե, նրան միավորներ չավելացրեց ոչ միայն երկրի ներսում, այլեւ սփյուռքի շրջանում, որի հետ հարաբերությունները գործող իշխանությունը նույնպես վատթարացրել է:

Բնականաբար, վարչապետի սխալների ապոֆեոզը Ղարաբաղում պարտված պատերազմն է՝ ինչպես շատերի համար արդեն ակնհայտ է, ապաշնորհ ռազմական որոշումների, անհեթեթ հրամանների եւ մրցակցի հանդեպ պարծենկոտ ինքնավստահության հետեւանքով: Եւ այս ամենը միայն այսբերգի գագաթն է, որն ի վերջո ոչնչացրեց Փաշինյանի հեղինակությունը Հայաստանի բնակիչների զգալի մասի աչքերում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԶԼՄ-ները գրավոր հարցում էին ուղարկել Հայաստանի Քննչական կոմիտեին, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք Հայաստանի քննչական կոմիտեի վարույթում հարուցված քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձել, թե ինչ հիմքերով է Նիկոլ Փաշինյանի կինը պատերազմի ժամանակ գտնվել հրամանատարական կետում, ունեցել է արդյոք նա իրավունք տիրապետել գաղտնի տեղեկատվության, գաղտնիության ինչ մակարդակի թույլտվություն է ունեցել, ինչպես է նրան տրվել այդ իրավունքը, ում կողմից եւ երբ:

Ի պատասխան՝ Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդել է, որ տվյալ հարցերի վերաբերյալ չեն կարող տեղեկատվություն տրամադրել՝ հաշվի առնելով հետաքննության գաղտնիությունը: «Այսինքն՝ նրանք չեն հերքել, որ քննության առարկա են դարձրել, պարզապես նպատակահարմար չեն համարում հասարակությանը տեղեկատվություն տրամադրել՝ հակառակ հանրային հետաքրքրության»,- եզրակացնում է տեղական մամուլը:

Պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմաններին լարվածությունը չի հանդարտել: Պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավը մեկնարկեց հենց Սյունիքից: Այս տարածքները մասամբ զբաղեցված են ադրբեջանական զորքերի կողմից, որոնց հետ գործող իշխանությունները ոչինչ չեն կարողանում անել:

Կրակի վրա յուղ լցրեց Աբովյանի դիահերձարանի նկուղի հետ կապված պատմությունը:

Աղմուկը բարձրացավ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում զոհված զինվորների աճյունների պահման պայմանների մասին հրապարակումների պատճառով: Համացանցում տարածված կադրերի համաձայն՝ մարմիններով տոպրակները անկանոն լցրած էին սենյակում: Երեւում էր, որ հենց սենյակում ճանճեր են թռչում, գրում է «Sputnik Արմենիան»:

Իշխանությունների լռությունը սկզբում խախտեց միայն առողջապահության նախարարությունը, որը ներքին հետաքննություն նշանակեց: Այս ֆոնին լսվում են զոհված զինվորների հարազատների հայտարարությունները, որ իբր իշխանությունները մոտ 200 դիակ են թաքցնում արդյունաբերական սառնարաններում` տեսախցիկներիից եւ արժանի պատիվներից հեռու:

Հնարավորությունների արագ նեղացող պատուհանի պայմաններում գործող իշխանությունը, ըստ ամենայնի, չի ամաչում օգտագործել վարչական ռեսուրսը:

«Հայաստան» դաշինքը բացահայտեց իշխող կուսակցության եւ անձնապես Նիկոլ Փաշինյանի համար ուսուցիչներին քարոզչություն պարտադրելու փաստը: Ընդդիմության կարծիքով, քաղաքական շանտաժի դրվագներ են գրանցվել անդրկովկասյան հանրապետության միանգամից մի քանի խոշոր շրջաններում: Միեւնույն ժամանակ, ճնշումների մեջ ներգրավված են ոչ միայն պաշտոնյաները, այլեւ Ազգային անվտանգության ծառայությունը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Սահմանին ստեղծված խայտառակ իրավիճակը կարգավորելու եւ անվտանգության սպառնալիքները կանխելու փոխարեն, ամենակարեւոր ուժային կառույցն օգտագործվում է անօրինական խնդիրները լուծելու համար»,- ասում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները:

Ավելի վաղ Երեւանի ոստիկանությունը դաժանորեն ցրել էր իշխող կոալիցիայի հակառակորդների հանրահավաքը՝ չնայած դրա խաղաղ բնույթին եւ քաղաքային իշխանությունների պաշտոնական թույլտվությանը: Իսկ «Նիկոլ դավաճան» բղավող քաղաքացին հրապարակավ ծեծի է ենթարկվել վարչապետի թիկնապահների կողմից:

Facebook-ի իր էջում վարչապետը չի կորցնում հոգու կորովը: «Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացին կասի իր վճռական խոսքը, եւ մեր թավշյա մանդատը կփոխարինվի երկաթե մանդատով»,- գրել է նա հունիսի 7-ին:

Բայց փաստը մնում է փաստ՝ նոր քաղաքական ուժերը չեն շտապում միանալ Նիկոլ Փաշինյանի կոալիցիային, եւ, ըստ ամենայնի, նա ստիպված կլինի միայնակ անցկացնել այն բանավեճերը, որոնց վրա այդքան պնդում է: Ի դեպ, հռետորության եւ պոպուլիզմի տեսանկյունից կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իսկապես հավասարը չունի: