Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է բողոքարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ավելի վաղ անվավեր էր ճանաչվել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյանը: Նրա խոսքով՝ ինքը դեռ չի հանդիպել փաստաբանների հետ, քանի որ նոր է վերադառնում Երեւան: «Այնուամենայնիվ, մենք շարունակելու ենք պայքարը:

Բայց մեզ համար պարզ չէ ու հասկանալի չէ, թե ինչու այս ամենը ավելի վաղ չէր կարելի նկատել: Հիմա մենք մտածում ենք այն մասին, թե ինչպես ենք շարունակելու նախընտրական մրցապայքարը»,- ասաց Դիլբարյանը: