Չնայած Ախուրյանի ջրամբարում ջուրը այս ժամանակահատվածի համար սովորականից կրկնակի քիչ է, այնտեղից ամբողջական ծավալով ջուր է բաց թողնվել, ինչը կարող է ընտրակաշառք համարվել։ Ջրամբարում այս պահի դրությամբ առկա է178միլիոն խորանարդ մետր ջուր, երբ նույնիսկ 2018-ի 400 միլիոն խորանարդ մետրն էր անբավարար համարվում։

Ախուրյանի ջրամբարի թերլցվածության համար կան նաեւ  նոր ի հայտ եկածպատճառներ.  ջրամբարը կառուցվել է 1980-ին՝ Թուրքիայի և ՀԽՍՀ-ի  համատեղ օգտագործման նպատակով և անկախությունից հետո էլ մշտապես կուտակված ջուրը հավասար բաժանվում է երկու երկրների միջև։ Սակայն Թուրքիան Ախուրյանի ջրամբարից ավելի բարձր տեղանքներում կառուցել և կառուցում է նորջրամբարներ, որտեղ կուտակվում է այն ջուրը, որը պետք է հասներ ջրամբար։ Ստացվում է, որ Թուրքիան ստանում է և՛ նոր կառուցված ջրամբարների ջուրը, և՛ հայկական կողմից Ախուրյանում կուտակված ջրի կեսը։

Ջրամբարների լցվածության դինամիկան

Ջրամբարների անվանումը

Ծավալը մլն.մ3

2021

2015

2016

2017

Ընդ. ծավալ

Ախուրյանի ջրամբար

178

487,86

520.96

411.23

        525

Ապարանի ջրամբար

37.1

42.9

44.4

44.2

91

 

Ազատի ջրամբար

52.2

58.4

70

55.4

70

Մարմարիկի ջրամբար

12.4

20.65

17.5

20.24

24

 

Ոչ միայն ջրամբարներն են կիսադատարկ, եղածն էլ նախընտրական կաշառքի է վերածվել։ Մասնագետներն ահազանգում են, որ շուտով անխուսափելիորեն մեծ խնդիր է առաջանալու։ Նրանք վստահեցնում են, որ հետևանքները Ախուրյանի ջրամբարից սնվող տարածքում զգալի կլինեն ամենաուշը արդեն օգոստոսի 1-ից, իսկ Սևանից ոռոգվողհողատարածքներումլուծումը՝լճից հավելյալ ջրի բացթողումն է։

Տեսանյութում Ապարանի ջրամբարից բաց թողնվող ջուրն է, որիավազանի հողերի ճակատագիրն էլ է վտանգված։

Գործընթացը պետք է կասեցնել։

Ըստ ԱԻՆ-ի պաշտոնական կայքի՝չորսօրվա ընթացքում, միայն վերոհիշյալ ջրամբարների ծավալը պակասել է  16 մլն մ.խ-ով: Դրանում հաշվառված չէ բնական հոսքով ջրամբարներ լցված ջրի քանակը : Հաշվի առնելով, որ ոռոգման սեզոնը մեկ ամիս է ինչ սկսվել է, ստեղծված իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:

Ինչ վերաբերում է Հայաստանում քաղցրահամ ջրի մեծագույն «ջրամբարին»՝ Սեւանին, ապա լճի մակարդակը նույնն է, ինչ եղել է 2017 թվականի նույն ժամանակահատվածի դրությամբ, թեեւպետական ծրագրով ամեն տարի Սևանի մակարդակը պետք է բարձրանար։ Այսինքն անցած 3 տարիների ընթացքում Սեվանի ջուրը ոչ մի սանտիմետրով չի բարձրացել, այն էլ այն դեպքում, երբ վերջին տարիները համեմատաբարտեղումնառատ  են եղել։

Շատերը վստահ են, որ  Սևանից անխնա ջուր բաց թողնելը նույնպես պայմանավորված է արտահերթ ընտրություններով։

Սևանալճից ոռոգման նպատակով ջրբացթողումն այս տարի սկսվել է 17 օր առաջ և արդեն բաց է թողնվել 28.5 մլն ջուր: Համեմատության համար նշեմ, որ 2018-ին նույն քանակի ջրով ոռոգում է իրականացվել շուրջ 50 օր...

Աղյուսակը՝ ԱԻՆ-ի։

Արամ Աճեմյան