Ակնհայտ էր, որ այս նախընտրական գործընթացը հագեցած էր լինելու  վերջին երեք տասնամյակի ընթացքում ձևավորված,  իր աղետալի գագաթնակետին հասած, քաղաքական հակամշակույթի արատավոր դրսևորումներով: Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կարևոր ենք համարում նշել, որ, մեծապես, պայմանավորված նախընտրական գործընթացի կուլմինացիոն փուլով,  վերոնշյալ արատավոր դրսևորումներն ավելի մեծ թափ են հավաքում:

Մտահոգեցնող լուրեր են շրջանառվում այն մասին, որ, մասնավորապես, Լոռվա մարզի   Վանաձոր և  Տաշիր քաղաքներում մարզպետարանի և քաղաքապետարնների աշխատակիցները փորձում են սպառնալիքների և պարտադրանքի գործադրմամբ ուսուցիչներին ընդգրկել ընտրական խարդախությունների մեջ՝ սպառնալով հաշխատանքից ազատմամբ:

Այս դատապարտելի գործունեության հարցում ևս նախկիններն ու ներկաները կարծես թե չեն զիջում միմյանց և սպառնալիքի գործադրման միջոցով փորձում են հանցավորության նժարի ծանր կողմում հայտնվել՝  ի շահ իերնց կուսակցական  պարագլուխների համար քվե կորզելու:

Սատար կանգնելով հարազատ ժողովրդին, հայտնում ենք, որ նման քայլերն անհետևանք չպետք է մնան և հորդորում ենք նման խոչընդոտների բախվելու դեպքում անպայմանորեն դիմել Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհրդին:

Սիրելի հայրենակիցներ,

մենք չպետք է հանդուրժենք մեր իրավունքների դեմ ուղղված  որևէ ոտնձգության փորձ:

Ո՛չ նախկին, ո՛չ ներկա՝ ազգային ապագա: